Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Մարտունեցիները հերթում հաջորդն են

Մարտունեցիները հերթում հաջորդն են
21.01.2024 | 06:58

Կար ժամանակ, երբ մարդիկ խուճապի էին մատնվում՝ իմանալով իրենց զավակների Արցախում ծառայելու մասին։

Շատերն էին նույնիսկ բարձրաձայն ասում՝ Արցախում թող արցախցիները ծառայեն, թե չէ, տանք թուրքին, հանգիստ ապրենք։

Ի վերջո, հայտնվեց մի շանորդի, որը Արցախը տվեց թուրքին, ու էլ հայաստանցի զավակները Արցախում չեն ծառայում։

Փոխարենը նրանք կանգնում են Վարդենիսի, Մեղրիի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Սիսիանի դիրքերում, որոնք 30 տարի հանգիստ ապրում էին, քանի որ կար Արցախ։

Հիմա հայաստանցի ծնողները խուճապի մեջ են ընկնում, երբ իրենց զավակները գնում են, ասենք, Վարդենիսում ծառայելու։

Չզարմանաք, եթե շանորդիների քարոզի հետևանքով շուտով մարդիկ սկսեն ասել՝ Վարդենիսում թող վարդենիսցիները ծառայեն, թե չէ, Վարդենիսը տանք, հանգիստ ապրենք։

Մարտունեցիները հերթում հաջորդն են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3093

Մեկնաբանություններ